ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քեյթ Միդլտոնը նախաձեռնել է նոր հոսպիսի կառուցումը

Քեյթ Միդլտոնը նախաձեռնել է նոր հոսպիսի կառուցումը
26.11.2014 | 12:45

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլտոնը բարեգործական մարաթոն է սկսել՝ Նորֆոլք կոմսությունում մանկական հոսպիսի կառուցման համար՝ հաղորդում է The Daily Mirror-ը: Մարաթոնի ընթացքում նախատեսվում է հավաքել 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 16 միլիոն դոլար): Նոր հոսպիսը կփոխարինի կոմսությունում արդեն գործող հոսպիսին, որը Քվիդենհեմ գյուղում է և Մեծ Բրիտանիայի ամենահին նմանատիպ բուժհաստատություններից է: Դքսուհին այցելել է հիվանդներին և նրանց ծնողներին, հանդիպել է իր East Anglia Children’s Hospices բարեգործական հիմնադրամում աշխատող կամավորների հետ: «Ես հիանում եմ մեր բարեգործական ընկերության կամավորների նվիրվածությամբ, ազնվությամբ և ձեռքբերումներով և անհամբերությամբ սպասում եմ միջոցների հավաքման ավարտին»,- հայտարարել է Միդլտոնը: Նա East Anglia Children’s Hospices հիմնադրամի աշխատանքները ղեկավարում է 2012-ից:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ